Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

Աշխարհում` միջին հաշվով, կեղծվում է դեղերի 2-12 տոկոսը

Աշխարհում` միջին հաշվով, կեղծվում է դեղերի 2-12 տոկոսը

Եվրախորհուրդը դեռևս 2006թ նախաձեռնել է բժշկական արտադրանքի կեղծման և նմանատիպ այլ հանցանքների դեմ պայքարի կոնվենցիայի մշակման գործընթաց` ելնելով այն հանգամանքից, որ կեղծ բժշկական արտադրանքը վտանգում է ինչպես հիվանդի առողջությունը, այնպես էլ հանրության վստահությունը առողջապահության համակարգի նկատմամբ:

 

Բազմաթիվ միջազգային համաժողովների ընթացքում ընդգծվել է այս երևույթի դեմ պայքարելու կտրուկ և արդյունավետ համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը:

 

Ինչպես Panorama.am-ին ասացին Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնից, կենտրոնի ավագ փորձագետ Մկրտիչ Շաքարյանը փորձագիտական կենտրոնում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացրել է Բազելում Եվրախորհրդի կողմից վերջերս կազմակերպած բժշկական արտադրանքի կեղծման և հանրության առողջությանը սպառնացող նմանատիպ այլ հանցանքների մասին կոնվենցիայի (Մեդիքրայմ) գործնական ներդրմանը վերաբերող միջազգային կոնֆերանսի արդյունքները:

 

Մ. Շաքարյանը ներկայացրել է նաև, որ ելույթ են ունեցել կոնվենցիայի մշակմանը անմիջական մասնակցություն ունեցած փորձագետները, բարձրացվել են հարցեր ներկայիս օրենսդրական բացերի վերաբերյալ, կոնվենցիայի նպատակների, ազդեցության շրջանակների, կարևորության, ներդրման հնարավոր խնդիրների, ինչպես նաև տարբեր երկրներում դեղերի կեղծման և նմանատիպ այլ հանցագործությունների դեմ պայքարի մասին:

 

Միջին հաշվարկներով, ամբողջ աշխարհում դեղերի կեղծմումը կազմում է 2-12 տոկոս: Ի դեպ, կոնֆերանսի արդյունքները ամփոփվել են հռչակագրում, որում կարևորվել է բժշկական արտադրանքի կեղծման և նմանատիպ այլ հանցանքների մասին կոնվենցիայի ընդունումը` հնարավորություն ընձեռելով կանխել հանրության առողջությանը սպառնացող վտանգներն ու պայքարել դրանց դեմ, սահմանել քրեական պատասխանատվություն կեղծարարների նկատմամբ, պաշտպանել կոնվենցիայում նշված հանցանքներից տուժած մարդկանց իրավունքներն ու նպաստել ազգային և միջազգային համագործակցությանը:

 

Նշենք, որ միջազգային կոնֆերանսին մասնակցել են ներկայացուցիչներ ԵԽ անդամ և ոչ անդամ հետևյալ երկրներից` Անգոլա, Հայաստան, Բելառուս, Բելգիա, Բոսնիա և Հերցոգովինա, Բրազիլիա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Մեքսիկա, Լեհաստան, Պորտուգալիա, Իտալիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Ղազախստան, Լիխտենշտեյն, Մալթա, Ռումինիա, Ռուսաստան, Սան Մարինո, Սերբիա, Սինգապուր, Սլովակիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Նիդեռլանդներ, Թուրքիա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ: Մասնակիցները դեղերի ոլորտը կարգավորող կազմակերպությունների, մաքսային ծառայությունների, ոստիկանության և դատաիրավական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ էին, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների` Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության, Մաքսային Համաշխարհային Կազմակերպության, Դեղերի որակի և առողջապահության Եվրոպական վարչության, Եվրոպական դեղագրքային հանձնաժողովի, Ինտերպոլի, Եվրոպոլի ներկայացուցիչներ:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ